Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մթերքներ, որոնք փոխում են աչքի գույնը. 1in.am

Մթերքներ, որոնք փոխում են աչքի գույնը. 1in.am

Պարզվում է, որ ծիածանաթաղանթի գույնը փոխելը միանգամայն իրական է, և դրա համար պարտադիր չէ գունավոր լինզաներ կրել, հայտնում է gogetnews.info-ն: Բավական է միայն վերանայել օրակարգը:

Չնայած ոչ մի մթերք արմատապես չի կարող փոխել աչքերի գույնը, քանի որ այն գենետիկ գործոն է: Սակայն, ըստ ցանկության, ծիածանաթաղանթը կարելի է դարձնել ավելի մուգ կամ բաց: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը 60 օր օգտագործել համապատասխան մթերքներ:

Թեյ

Բոլորը գիտեն, որ թեյով թրջոցները հանգստացնում են հոգնած աչքերը, սակայն պարզվում է, որ այն նաև աչքի ծիածանաթաղանթը դարձնում է ավելի պայծառ:

Մեղր

Մեղրի մշտական օգտագործումն աչքերը դարձնում է ավելի պայծառ:

Սպանախ

Սպանախի մեջ պարունակող նյութերն ապահովում են աչքի ցանցաթաղանթի պաշտպանությունը հատկապես կտրուկ ազդեցություններից, օրինակ՝ պայծառ լույսից: Սպանախի մշտական օգտագործումն աչքերի գույնը դարձնում է ավելի պայծառ:

Ձուկ

Ձկան մշտական օգտագործումից աչքերի գույնը դառնում է ավելի մուգ:

Երիցուկի թեյ

Երիցուկի եփուկը նվազեցնում է արյան մեջ սթրեսի հորմոնների քանակը, ունի հակասեպտիկ ազդեցություն, ինչպես նաև աչքերին տալիս է տաք երանգ:

Ձիթապտուղ

Ձիթապտղի մեջ պարունակվող լինոլաթթուն աչքերին հաղորդում է տաք հագեցած երանգ:

Սոխ

Հետազոտությունները ցույց են տվել, որ սոխի պարբերական օգտագործումը նույնպես փոխում է աչքերի գույնը:

Ընկույզ

Օրը մեկ բուռ ընկույզի օգտագործումն աչքերը դարձնում է ավելի պայծառ:

Միս

Մսի մեջ պարունակվող ցինկը և մագնեզիումը ո՛չ միայն ամրապնդում են առողջությունը, այլ նաև նպաստում են աչքի ծիածանաթաղանթի գույնի փոփոխությանը:

Կոճապղպեղ

Կոճապղպեղի պարբերաբար օգտագործումը փոխում է աչքերի գույնը` այն դարձնելով ավելի պայծառ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. oagb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ